ԵՊԲՀ ռեկտորն արձագանքել է ԱԱԾ-ի բացահայտմանը

149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք և նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։

Նշեմ, որ 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։

Համոզված եմ, վստահում եմ մեր իրավապահներին, որ կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»,- գրել է նա:

ԱԱԾ բացահայտումը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի վերաբերյալ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել