Վարչապետի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին որոշում է ստորագրել, որով Արևիկ Անափիոսյանին ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  պաշտոնից:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ այսօր Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել տեղեկացնելով, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել