Մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը․ պատգամավորը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը արձագանքել է ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի արտահայտած մտքին․ «Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ է, բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»:

Ավելի վաղ, ոստիկանության շենքից դուրս գալուց հետո Հայրապետյանը հայտարարել էր․ «Դե, հասկանում եմ՝ ում հանձնարարությամբ ա։ Հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման տեսակով վախեցնել։ Եթե անգամ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը, բայց որ ես եմ մի օր պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել