Մարտունիում 22-ամյա երիտասարդը հոր և որդու է դանակահարել

Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։ Փետրվարի 4-ին հայր և որդի հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել