ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Այրվածքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է շուրջ 40%-ով:
Այս մասին տեղեկանում ենք նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանից։
Մասնավորապես` 2019 թվականի տարեսկզբին Կենտրոնի միջին աշխատավարձը կազմել է 140 000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականի տարեսկզբից կկազմի միջինում 195 000 ՀՀ դրամ: