Եվրասիական տնտեսական միության երկրներում փետրվարի 4-ից սահմանով կանխիկ գումար անցկացնելու նոր կանոններ են գործում: Այս մասին հայտնում են ԱՍՍ-ը՝ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը հղումով:
100,000 դոլարը գերազանցող կանխիկ գումար և (կամ) դրամական գործիքներ ունեցող ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային սահմանը հատելիս պետք է ոչ միայն հայտարարագրի գումարը, այլև փաստաթղթեր ներկայացնի, որոնք հաստատում են այդ միջոցների ծագումը։ Մասնավորապես, խոսքը հաշվեհամարից դրամական միջոցներ հանելու վերաբերյալ բանկային փաստաթղթի, ինչպես նաև կոնվերսիոն գործողությունների, վարկերի ստացման փաստաթղթի մասին է, ինչպես նաև այն փաստաթղթերի, որոնք հաստատում են քաղաքացիական և իրավական գործարքների կատարումը՝ օրինակ, ժառանգություն ստանալն ու նվիրատվությունը:
Եթե նման փաստաթղթեր չկան, գումարի և (կամ) դրամական գործիքների փոխադրումը ԵԱՏՄ մաքսային սահմանով չի թույլատրվում: