Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան օգտատերերի համար, որում ասվում է․
«Վերջին շրջանում Ֆեյսբուքում տարածվում են փակ խմբերի անանուն գրառումներ, որոնոցում մարդիկ իրենց անձնական կյանքից դրվագներ են ներկայացնում։
Չնայած, որ պատմությունները անանուն են գրվում՝ դրանցում ներկայացված դրվագները, մարդկանց բնութագրումները և այլ տվյալներ կարող են հնարավորություն տալ նույնականցել գրառման հեղինակին։
Այս ամենը հաշվի առնելով Գործակալությունը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել խմբերում անձնական կյանքի մասին պատմելիս։ Մի քանի հազար անդամ ունեցող խմբում պատմություն հրապարակելիս դժվար է համոզված լինել, որ արտահոսք չի լինի։
Եթե, այնուամենայնիվ, որոշում եք, որ պատմությունը պետք է հրապարակեք, փորձեք հնարավորինս քիչ ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել ձեզ»։