Գործընկերուհին աշխատակցից 100 հազար դրամ է գողացել․ ոստիկանություն

Հունվարի 23-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 15-ին, ժամը 09.00-ից ժամը 12.30-ն ընկած ժամանակահատվածում, աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակից գողացել են 100.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 60-ամյա գործընկերուհին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել