Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 3-ին, նոր որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լիլիթ Միրզախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար»։