Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 3-ին, նոր որոշում է ստորագրել․ « Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Հովակիմ Պոդոսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: