Ընթանում է Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 3-ին, ընթանում է Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել