Հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը ստուգելու համար գործիք կներդրվի․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Նշվում է, որ այդ մարմնի ստեղծման նպատակն է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունը: Այս մասնագիտացված մարմինը օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով:

Հարցի վերաբերյալ այսօր՝ փետրվարի 1-ին, քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին քաղհասարակության ներկայացուցիչներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել