2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո

2019թ․ մայիսի 3-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ անդամներ հանդես եկան մանկապարտեզներում երեխաների հերթագրումը 2 տարեկանից թույլ տալու առաջարկով։ Այն ժամանակ սույն առաջարկը մերժվեց։

Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը գրել է․ «Ես քանիցս հայտարարել եմ, որ 3 տարեկանում նոր հերթագրման իրավունք տալը եղել է Տարոն Մարգարյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանի ամենախայտառակ որոշումներից մեկը։ Եվ ես այսօր չափազանց երջանիկ եմ, որ ներկայիս քաղաքային իշխանություններն ունեցան այդ որոշումից հետ կանգնելու կամք։ Այսուհետ բոլոր մանկապարտեզներում հերթագրումը կսկսվի երեխայի 2 տարեկանը լրանալուն պես։ Իհարկե, սրանով հերթի խնդիրը դեռ չի լուծվում, բայց սա ևս մեկ հաստատուն քայլ է խնդրի լուծմանն ընդառաջ։

Հ․Գ․ Հերթագրման կարգում փոփոխությունն ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 10-ից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել