Արման Սահակյանը՝ ՀՀԿ գրասենյակների փակման լուրերի մասին

ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հերքել է, թե ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:

«Պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլև ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է:

Ի դեպ նշեմ, որ գրասենյակը տեղափոխվել է ավելի բանուկ վայր (Շինարարների 24/63):

Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ տարածելուց»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել