138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից․ նրանք մեքենան վարել են ոչ սթափ վիճակում

Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել