ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «Ռայանէյր» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ:
«Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:
Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…
Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել «ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ» ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար:
Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-նշված է հայտարարության մեջ։