55-ամյա տղամարդը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել

Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել