«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից (1000 դրամների) տեղեկանում ենք, որ այն նոր դեսպան ունի՝ Աննա Մկրտչյանը։
Նա հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվական արշավ կսկսի իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական համայնքում:
Աննա Մկրտչյանն այս մասին նշում է․ «Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության մեջ և տարածել այս ազգանվեր գործունեության գաղափարն աշխարհի այն անկյունում, որտեղ գտնվում եմ և կգտնվեմ: Հատկապես մեծ է պատասխանատվությունս, քանզի իմ հասակակիցներն իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և առանձնահատուկ հպարտությամբ եմ պատրաստ աշխարհին ներկայացնել հայ զինվորի անկոտրում կերպարը, քանզի այսօր նույնպես առաջնագծում ընկերներս, հարազատներիս զավակներն ու հայրենիքի նվիրյալներն են կանգնած:
Ուստի, գիտակցելով հիմնադրամի ստեղծման և գործունեության անչափ կարևոր գաղափարախոսությունը, պատրաստ եմ ուժերիս ներածին չափով ներդրում ունենալ հիմնադրամի նպատակների իրականացման գործում և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող հայերի հետ մեկտեղ ապացուցել, որ բանակն այն կենտրոնն է, որի շուրջ համախմբված է աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող հայ:»
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը․
Կրթություն
Հայաստանում ֆրանսիական համալսարան Իրավաբանական ֆակուլտետ, Մագիստրատուրա 2-րդ կուրս 2016-2018թթ.
Հայաստանում ֆրանսիական համալսարան Իրավաբանական ֆակուլտետ, Բակալավր 2012-2016թթ.
Առաջնորդության դպրոց “Leadership school”, Armenia (www.leadershipschool.am) 2013-2014թթ
Աշխատանքային գործունեություն
«ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ Ընկերության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում/ իրավախորհրդատու Երևան, Հունվար 2020- առ այսօր
«ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ Իրավախորհրդատու Երևան, Սեպտեմբեր 2018- Հունվար 2020
Վոթչ Վորլդ ՍՊԸ Միջազգային դեպարտամենտի մասնագետ/ իրավաբան Երևան, Մայիս 2016 – Սեպտեմբեր 2018
Հասարակական գործունեություն
«Մենք Հայ Ենք» բարեգործական հիմնադրամ Խորհրդի անդամ Մարտ 2019 առ այսօր
Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում հասարակական կազմակերպության անդամ, կամավոր WIYU NGO (“World Independent Youth Union”) 2009թ. առ այսօր
Լեզուների իմացություն
Հայերեն`գերազանց (մայրենի),
Անգլերեն` գերազանց
Ֆրանսերեն՝ մասնագիտական (DELF B2)
Ռուսերեն` լավ
ՏՊԱԳՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ
«ՍԻՆԳԱՊՈՒՐ. պետականաշինության և զարգացման՝ Հայաստանում կիրառելի դրույթներ», ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 2015 թ. տարեկան գիտական նստաշրջանի նյութեր, 1.4 (14), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016, 112-117 էջեր
«Բաժնետիրական օպցիոնների տրամադրման ինստիտուտի կիրառումը Հայաստանում», ՀՀ դատավորների միություն, Դատական իշխանություն ամսագիր, 2016, փետրվար-մարտ, 64-73 էջեր