Ֆեյսբուքում նոր բաժին է հայտնվել․ Ֆեյսբուքից դուրս ի՞նչ կայքերից ու հավելվածներից եք օգտվում

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Ֆեյսբուքում նոր բաժին է հայտնվել, որտեղ հնարավոր է տեսնել, թե սոցիալական ցանցը Ֆեյսբուքից դուրս ինչ կայքերից ու հավելվածներից է ձեր մասին տվյալներ ստանում։

«Այդ տվյալները սոցցանցը հավաքում է անհատականացված գովազդ ցույց տալու համար՝ ըստ նախասիրությունների։

Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս անջատելու տվյալների հավաքագրումը, սակայն տվյալներ, այնուամենայնիվ, ստանալու են այլ աղբյուրներից, պարզապես, անջատելու դեպքում այն չեն օգտագործի ձեզ գովազդ ցուցադրելու համար։
Սոցցանցը հայտնում է, որ այդ տվյալները վիճակագրության, ծառայությունների բարելավման համար են։

Նոր բաժին կարող եք անցնել՝ այստեղ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել