Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:
https://www.facebook.com/Iravabannet/videos/563113397630050/