Ցմահ ազատազրկված Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել

Այսօր՝ հունվարի 24-ին, Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է ցմահ դատապարտյան Աշոտ Մանուկյանի ազատ արձակման մասին որոշումը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Նարեկ Ալոյանից։

Նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանն այս մասին գրում է․ «1996թ-ին գնդակահարման դատապարտված, իսկ այնուհետև ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակեց պատժի հետագա կրումից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ Աշոտ Մանուկյանը, դրսևորած դրական վարքի հիմքով ազատ արձակված ընդամեմը երկրորդ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ է»։

Աշոտ Մանուկյանը 1996 թվականին 3 զինծառայողի սպանության համար։  Նա իր մեղքն ընդունել էր։  Շուրջ 20 տարի անց սպանված զինծառայողների ծնողները նրան ներել էին։

Հավելենք, որ Աշոտ Մանուկյանը «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։  2017 թվականին նա հեղինակել էր «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Կարդացեք նաև՝

Մարդիկ վախենում են ասեն, թե իրենք ինչ են արել. ցմահ դատապարտյալ՝ Աշոտ Մանուկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել