Աժ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու նախագծին

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու երկար սպասված նախագիծին: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Լիլիթ Մակունցը նոր օրենսդրական փոփոխություններ են առաջարկում հարկային օրենսգրքում:

Նրանք առաջարկում են օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով: Փոփոխության համաձայն՝ անկախ սեփականության ձևից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով: Սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել