Ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով գործիքներ և մարդկանց, շատ մարդիկ հետևել են այդ գաղափարներին և փորձել քայլեր ձեռնարկել: Ընդհանրապես՝ գաղափար ունենալը դժվար է դատապարտելի համարել, իսկ գործողություններն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը մարդկանց երազանքի և նպատակի հետ դժվար է: Այն կանխվել է, տարբեր հետևանքներ են եղել, եղել են նաև պաշտոնանկություններ»,- ասել է Գրիգորյանը՝ չնշելով անուններ և պաշտոններ:
Գրիգորյանի խոսքով՝ նպատակի համար օգտագործվել են տարբեր ուղիներ՝ սկսած Fakenews-ից մինչև իշխող քաղաքական «թիմին սևացնելը»՝ ասելով, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, հողեր են հանձնվում: ԱԱԽ ղեկավարը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներում հարցազրույցների, նշել է, որ երբ «հողեր հանձնելու» մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին մեղադրանքներ ներկայացվում, դրա համար հիմքեր կային:
Մանրամասները՝ տեսանյութում