Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից (https://bit.ly/37hyCoO), Ռ.Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որպեսզի Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող: Այս մասին գրել է իրավաբան Արսեն Բաբայանը։
«Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը մասնավորապես նշելով.
Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:
Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:
Հ․Գ․ սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն»,-գրել է նա: