Արցախի պողոտայում երթևեկության 2 ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը փոփոխվել է

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկի և Արցախ-Արին Բերդ խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ, նախկին 70կմ/ժ-ի փոխարեն:

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել