Անչափահաս էի, Ռազմիկ Աբրահամյանը չզանգեց իրավապահներին, ծննդաբերությունից հետո վերցրեց երեխայիս․երեխային կորցրած մայր

2013 թվականի ապրիլի 24-ին Հանրապետական ծննդատանը հրդեհ է բռնկվել, որը արել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ փաստաթղթերը ոչնչացնելու համար։ 1996 թվականից այս կողմ փաստաթղթերը ոչնչացվել են։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց իր երեխային կորցրած ծնողը՝ Սյուզաննա Պատվականյանը։

«2000 թվականին ծննդաբերել եմ և ունեցել եմ աղջիկ երեխա։ Ես անչափահաս էի և Ռազմիկ Աբրահամյանի հետ պայմանավորվել ենք, որ իմ ծննդաբերության մասին իրավապահներին չենք հայտնի, որ հայրիկը քրեական պատասխանատվության չենթարկվի։ Մենք իրեն գումարը չվճարեցին, ինքն էլ ասաց, որ ինձ փոխանցեն՝ երեխան ապրող չի, ինձ ստիպեցին, որ հրաժարվեմ նրանից։ Սակայն փաստաթղթերից պարզ է դառնում, որ երեխան ողջ է և որդեգրվել է»,-նշում է նա։

Սյուզաննա Պատվականյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը կեղծ որդեգրման փաստաթուղթ է ներկայացրել, որով մայրը ինքնակամ է երեխային որդեգրման ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել