Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում։
Փոխխոսնակն առաջարկում է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:
Կառավարությունը այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունեց։ Այս նախագիծը այդ փաթեթում էր և կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։
Այսպիսով՝ կառավարությունը դեմ է ժամերի փոփոխությանը։