Ազգային ժողովի պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը և Գևորգ Պապոյանը առաջարկում են «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ հողի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կկատարեն մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում հողամաս, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած հողի հարկով, ինչպես նաև հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները: