Թեհրանում չորեքշաբթի օրը կործանված ուկրաինական ինքնաթիռը, որում 176 մարդ է գտնվել, սխալմամբ խոցվել է Իրանի կողմից:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից:
Ուկրաինական կողմն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգումեր է կատարում՝ պարզելու, թե արդյո՞ք ինքնաթիռի անկման պատճառը հրթիռից ստացված հարվածն է եղել, սակայն Իրանը բացառել է դա:
Newsweek պարբերականը, հղում անելով Պենտագոնի և ԱՄՆ ու Իրաքի հետախուզության աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության առաջադեմ հրթիռով: