Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ հունվարի 9-ը սգո օր հայտարարելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, գրում է Korrespondent.net-ը:

Հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում  տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շենքերի պետական դրոշները կիջեցվեն։

Որոշվել է նաև չեղյալ հայտարարել ժամանցային և համերգային միջոցառումները։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռը կործանվել էր: Դրանում 176 մարդ կար, բոլորը զոհվել էին : Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել