Այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ․ Գագիկ Սուրենյան

Հունվարի 15-ից հետո Հանրապետությունում կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից։

«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել