Թեհրանի օդանավակայանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինները դժվար կլինի ճանաչել՝ վնասի բարձր աստիճանի պատճառով: Այս մասին հայտնում է «Օբոզրեվատել»-ը՝ հղում անելով Թեհրանի շտապ օգնության կենտրոնի ղեկավարին։
Նշվում է, որ փրկարարները հավաքում են մարդկանց մարմնի մասերը մոտ 2 հա տարածքում, որպեսզի դրանք հանձնեն դատաբժշկական փորձագետներին: Ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։
Ինքնաթիռում, որը հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Իրանում, գտնվել է 15 ուկրաինացի՝ երկու ուղևոր և անձնակազմի տասներեք անդամ։
• Կանադայի քաղաքացիներ – 73
• Իրանի քաղաքացիներ – 71
• Շվեդիայի քաղաքացիներ – 8
• Աֆղանստանի քաղաքացիներ – 6
• Գերմանիայի քաղաքացիներ – 4
• Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ – 3
Թեհրանում ինքնաթիռի կործանման ահաբեկչության վարկածը բացառվում է։ Սև արկղերը արդեն գտնված են։