Տղամարդը խանդի հողի վրա՝ դանակով կտրել է կնոջ պարանոցը

Մ․Ասրյանը 2018թ մայիսի 11-ին խանդի հողի վրա՝ կասկածելով կնոջը արտամուսնական կապեր ունենալու մեջ, Տավուշի մարզում գտնվող գյուղում իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում իր կողմից ապօրինի կերպով կրվող սառը զենք հանդիսացող ծալովի դանակով կտրել է կնոջ Մ․ Բեգյանի պարանոցը։ Կինը մահացել է։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մ․ Ասրյանը կնոջ՝ Մ․ Բեգյանի հետ համատեղ կյանքի վերջին երեք տարիների ընթացքում եղել են անհաշտ։ Ամուսինը  կասկածել է, որ կինը սիրային կապերի մեջ է գտնվում փեսայի Շ․Չոբանյանի հետ: Խանդի հողի վրա նա հաճախակի է վիճաբանել կնոջ հետ։

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդարյանի վճռով Մ․Ասրյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի 6 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել