Հայկ Մարությանը պարգևատրել է ոստիկանության գնդապետին և քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.

1. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, աշխատանքային ծրագրերի և ծառայողական պարտականությունների արդյունավետ և որակյալ կատարման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար

  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին,
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Վիլեն Արևշատյանին,
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Եղիշե Սարգսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ինչպեսև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Որոշումները ստորագրվել են դեկտեմբերի 26-ին և 27-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել