Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոնդ թաղամասի Չկալովի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է Հասմիկ Բ.-ի (ծնված 1955 թ.) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել