3 նոր տեսակի պետական տուրք է սահմանվել․ նախագահը ստորագրել է օրենքը

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումնեը կատարելու վերաբերյալ օրենքը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 26-ին։ Դրանց համաձայն՝

  1. սնանկության կառավարչի որակավորման ստուգման համար պետական տուրքը կկազմի 30 հազար դրամ,
  2. սնանկության կառավարչի հաշվառման համար՝ 10 հազար դրամ,
  3. «Սնանկության մասին» օրենքով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար (յուրաքանչյուր տարվա համար)՝ 50 հազար դրամ։

Նշենք, որ մինչ այս նման պետական տուրք օրենքը չէր սահմանում։

Կարգավորումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել