Հրապարակվել է Եռաբլուրից եղևնիներ գողացած անձանց դատավճիռը

Գոռ Դ.-ն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Բաբկեն Գ.-ի հետ, 2017թ․ դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնից արմատախիլ են արել 70 հազար դրամի ընդհանուր արժողության երկու հատ եղևնի, դրանք դրել են՝ իր Նիսսան Նոթ մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներում։

Այս մասին տեղեկացնում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռով Գոռ  Դ.-ն մեղավոր է ճանաչել  և դատապարտվել է տուգանքով՝  500 հազար դրամի չափով:

Իսկ անչափահաս ամբաստանյալ Բաբկեն Գ.-ն ազատվել է նախատեսված քրեական պատասխանատվությունից: Նրա նկատմամբ կիրառվել  է  դաստիրակչական բնույթի հարկադրանքի միջոց՝ վերջինիս հանձնվել է ծնողի` Աստղիկ Գ.-ի հսկողությանը՝ 6 ամիս ժամկետով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել