Արսեն Մ.-ն սեպտեմբերի 14-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, իր բնակարանում ընտանեկան բռնություն է գործադրել կնոջ՝ Ինգա Ք.-ի նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Նա ձեռքով և դանակով հարվածել, դիտավորությամբ նրա առողջությանը թեթև վնաս է պատճառել: Վիճաբանությունը կանխելու և Ինգա Ք.-ին պաշտպանելու համար վիճաբանությաը խառնվել է հարևան Գագիկ Մ.-ն, որի ընթացքում Արսեն Մ.-ն դանակահարել է վերջինիս: Նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը մակագրվել է Երաևնի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: