Նոտարական պալատում դեկտեմբերի 21-ին տեղի են ունեցել պալատի նախագահի և ղեկավար մարմնի ընտրությունները: Նախագահի երկու թեկնածուներից՝ Վանինե Հովսեփյանը ստացել է 46 կողմ ձայն, իսկ Լիլիթ Մուրադյանը 52:
Իրավաբան.net– ի հետ զրույցում նորընտիր նախագահ Լիլիթ Մուրադյանը նշեց, որ 112 անդամներից ընտրություններին մասնակցել են 102 նոտար:
«Քվեարկության է դրվել նաև տեղակալների թեկնածուների հարցը: Աիդա Աբրահամյանը ստացել է 42 ձայն, իսկ Անահիտ Ղազարյանը 55»,- նշեց նա: