ԱՎՎ ավագ տեսուչի բնակարանում 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» և «լիրիկա» գրառմամբ։ Ոստիկանության աշխատակցի մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել է հոգեներգործուն 4 դեղապատիճ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբերը Գյումրիում ապրող մի տղամարդու անձամբ վաճառել է քրոջ դեղատնում։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել