Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արթուր Իվանի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ
Լևոն Վազգենի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ
Կարեն Ղարիբի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գնդապետ
Արիության մեդալով՝
Եսաի Յուրիի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր
Վահան Գագիկի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Նաիրի Համլետի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ
Հրանտ Պավելի ԱՂԱՍԱՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ
Գևորգ Հարությունի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, գնդապետ
Կարեն Հրաչիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ
Սամվել Վարուժանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ
Գրիգորի Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Արթուր Գևորգի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ»,-նշված է հրամանագրում: