Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 19-ին անցկացրեց քաղաքացիական և քրեական մասնագիտացումների դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էին գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած քաղաքացիական մասնագիտացման թվով 8 և քրեական մասնագիտացման թվով 3 հավակնորդներ:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ գաղտնի քվեարկությունը:
Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 8 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 7-ը:
Աբովյան Սիմա
Անտոնյան Անահիտ
Արզումանյան Կիմա
Դալլաքյան Նանա
Հովհաննիսյան Աշոտ
Մուշեղյան Անուշավան
Սահակյան Նանե
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 3 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացավ 1-ը:
Դանիելյան Անի