Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործը կարճվել է

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է, որ այսօր էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։

«Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որն ըստ քննիչի բավարար հիմք չէր մեղադրանք ներակայացնելու համար։ Սակայն ՊՎԾ «հայտնի գործով» ինձ մեղադրանք առաջադրելու համար երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը համարվեց բավարար, որի արդյունքում ես այսօր ամբաստանյալ եմ և լիազորություններս կասեցված են։

Փաստաբանի հետ միասին դեռ կքննարկենք քննիչի որոշումը բողոքարկելու հարցը. իմ նպատակն այդ կնոջը վատություն անելը չէր, այլ հաղորդում տվեցի հանցագործության մասին միայն նրա համար, որ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխվի և դաս լինի մյուսների համար»։

Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել