Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-նշված է հրամանագրում։