ՀՀ-ում ինտերնետը կաթվածահար էր Google-ի գլոբալ խափանման պատճառով

Հայաստանով մեկ ինտերնետի միացման լուրջ խնդիրներ են առաջացել, որի պատճառը եվրոպական երկրներում Google-ի գլոբալ խափանումն էր: Աշխատանքը սկսել է վերականգնվել, սակայն մոտ 1 ժամ չեն աշխատել Facebook-ն ու Google-ի ծառայությունները՝ Gmail-ը, Youtube-ը, Google Analytics-ը, Google Play-ը և այլ:

Բացի Հայաստանից՝ խնդիրներ են առաջացել Անգլիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, Բելառուսում, մասնակիորեն՝ նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունգարիայում, Հունաստանում, և Թուրքիայում:

Ucom-ը տեղեկացնում է, որ խափանման հետևանքով հայաստանյան օգտատերերին բազմաթիվ ծառայություններ հասանելի չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել