Դատապարտյալը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից բանտ է վերադարձել թմրամիջոցով

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ն․ Պ․-ին։

Վերջինիս մոտ հայտնաբերել են բռունցքի մեջ թաքցրած պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել դեղատներում ազատ վաճառքն արգելված «PGN-300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի 6 գրամ քաշով 11 դեղապատիճ և 2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել