«Հայաստանի համար ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա»։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Ըստ Հ. Թադևոսյանի, մի շարք հարցերում կան նախնական պայմանավորվածություններ: Տարբեր մակարդակներում բանակցություններ են ընթանում, քննարկվում են Հայաստանում գազի սպառման կանխատեսելի ծավալները և ներդրումները գազատրանսպորտային ցանցում»:
Նրա խոսքով` գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ և ինչպիսի ծավալով կարելի է անցկացնել ։ Առայժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ–ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ–ին։ Առաջիկա հինգ տարում (2020-2024թթ.) ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 130 միլիոն դոլար, բայց առաջին տարում սակագնի անորոշության պատճառով ներդրումներ ավելի քիչ են նախատեսված։
«Բնականաբար, մենք առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն», – պարզաբանեց Հ.Թադևոսյանը։