Կառավարությունը ատլետիկայի հավաքականի անդամ Ալեքսանդր Դոնիգեանին զինվորական ծառայությունից տարկետում կտա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին նախագիծը:

Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս աթլետիկայի ՀՀ ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի № 1396-Ն որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին 26 տարին լրացել է 2019 թվականին հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել