Ռազմիկ Աբրահամյանը այլևս ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը չէ

Երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 – Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով:

Նշենք, որ այժմ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը Վահե Գյուլխասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել