Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայտարարատու պաշտոնատար անձի՝ գույքի, եկամուտների և շահերի, ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու և Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է, հաստատել՝
հայտարարատու պաշտոնատար անձի՝ գույքի, եկամուտների և շահերի, ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի օրինակելի ձևը,
հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևը,
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջակվող կարգավորումները, առանց որոնց 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման առնչությամբ ներկայացվելիք տեղեկատվությունն ամբողջությամբ հնարավոր չի լինի հայտարարագրել գործող օրենսդրական կարգավորումների պահանջներին համապատասխան, ժամանակավոր լուծում են, մինչ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: